Ծովահայեր

Ջրի ոգիները, «Անձրևի հարսն» ու անձրևաբեր ծեսերը․ «Ծովահայեր»

Ջրի ոգիներին տիպաբանական և գործառութային քննության է ենթարկել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Գալստյանը։ Նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոման Հովսեփյանն էլ Հայաստանի գյուղական բնակավայրերից ազգագրական հարուստ նյութ է հավաքել «Անձրևի հարսի», էշ լողացնելու (մեր օրերում՝ մեքենա լվացնելու) անձրևաբեր ու անձրևախափան ծեսերի և հավատալիքների մասին: ­­­­­­­­

Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր ջրօգտագործման ի՞նչ մշակույթ ենք ունեցել՝ ուսումնասիրում են Հնագիության և ազգագրության ինստիտուտում: Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող նախագիծը նպատակ ունի բազմակողմանի միջգիտակարգային հետազոտությունների միջոցով մշակութաբանական վերլուծության ենթարկելու ջրօգտագործման ոլորտին առնչվող հնագիտական, ազգագրական, բանագիտական և այլ գիտակարգերի տվյալները, որը թույլ կտա վեր հանել Հայկական լեռնաշխարհում ջրօգտագործման անցյալի փորձը, ջրային պաշարների կառավարմանը և ջրօգտագործմանը վերաբերող նյութական և հոգևոր մշակութային ժառանգությունը, ինչպես նաև Հայաստանում ջրային պաշարների օգտագործման ներկային և ապագային վերաբերող հարցեր։

Ի՞նչ հավատալիքներ ենք ունեցել ջրի փերիների հետ կապված, ի՞նչ ծեսեր ենք կազմակերպել հնում, որ անձրև ու բարօրություն լինի և ի՞նչ է մեզ ժառանգել մեր ժողովրդական բանահյուսությունը։

Ավանդական ծեսերի օգնությամբ մարդիկ արդյո՞ք կարողացել են ազդել բնական երևույթների վրա։ Ծովահայերի դիտակետում այս անգամ ջրի ոգիներն են ու անձրևաբեր ծեսերը:

Back to top button