Սփյուռքի ձայնը

Բարոյական արժեքներով ես ավելի դաշնակցական եմ, քան` որոշ մարդիկ․ Զ. Սինանյան․ «Սփյուռքի ձայնը»

Ովքե՞ր են ընդգրկված նորաստեղծ ֆրանսահայ կազմակերպություններում` այդ թվում «Հայկական շարժման» մեջ, ինչո՞ւ դրանց նկատմամբ թերահավատ են համայնքի ավանդական կառույցների ղեկավարները։

«Իրենք քաղաքական հաշիվներ ունեն, ուզում են ցույց տալ Հայաստանի կառավարությանը, որ աշխատանքներ են տանում Սփյուռքի հետ և որ սփյուռքը իրենց հետ է։ Իհարկե, սփյուռքում տեսակետների տարբերություն կա․ որոշները սատարում են ՀՀ իշխանություններին, որոշները՝ դեմ են»,- ասում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` խոսելով ֆրանսիական այցի ընթացքում այս կառույցների հետ Սփյուռքի հանձնակատարի հանդիպումների մասին։

Նման շրջայցերը և հանդիպումները, ըստ Մուրադ Փափազյանի, Սփյուռքը պառակտելու միտում ունեն։ Իսկ նման իրավիճակում երկկողմանի խնդիրներ են առաջանալու։

Զարեհ Սինանյանը հակադարձում է` այսօր իրենց գործելաոճով, ժամանակակից սփյուռքի հետ հաշվի չնստելու պատճառով հենց սփյուռքի շատ կառույցներ են այդ պառակտման հիմքը դառնում։

«Այսօր ունենք համայնքային բախում, կառույցներ, որոնք մենաշնորհ ունեն ղեկավարելու և սա ոչ թե կառույցների, այլ դրանց ղեկավարների խնդիրն է։ Մարդիկ համայնքի անունից խոսում են, բայց դա անում են իրենց կուսակցական պատկանելության և բիզնես շահից ելնելով»,- ասում է Զարեհ Սինանյանը։

Նա պնդում է, որ բարոյական արժեքներով ինքն ավելի դաշնակցական է, քան` որոշ մարդիկ։

Սփյուռքի հանձնակատարի և ֆրանսահայ ավանդական կառույցների հակասությունների մանրամասները լսեք հաղորդման մեջ։

Back to top button