Երաժշտական եռանկյունի

Արմեն Շահվերդյան․ ռոքից՝ երաժշտական կրթօջախ․ «Երաժշտական եռանկյունի»

«Մենք ընտանիքով վաղուց ենք հայրենադարձվել Իրանից։ Որքան ապրել էի Թեհրանում, նույնքան էլ Հայաստանում։ Ինձ հայաստանցի եմ զգում»,- ասում է ռոք երաժիշտ, երգիչ, ստեղծագործող, կիթառահար Արմեն Շահվերդյանը։

Սովորելով բժշկական համալսարանում, հաճախ հանդես է գալիս իր եղբոր հետ տարբեր միջոցառումների ժամանակ։ Ճակատագրական է դառնում նրանց հանդիպումը Անդրե Սիմոնյանի հետ, ումից առաջարկ են ստանում ընդգրկվել «Բյութիֆայթ փրոջեքթի» կազմում։

Տասը տարուց ավել աշխատեց խումբը, 25-ից ավել տեսահոլովակներ, ալբոմներ, հյուրախաղեր և բազմաթիվ համերգներ և փառատոններ։

«Եկավ մի պահ, երբ զգացի որ կարող եմ սեփական խումբ ունենալ և սկսեցի փնտրել երաժիշտներին։ Այսօր ունեմ ձայնագրված մի քանի սեփական ստեղծագործություններ և արդեն հասցրեցինք համերգով հանդես գալ։ Զուգահեռաբար միշտ դասավանդում էի կիթառ և հարվածային գործիքներ։ Դա իմ դուրը շատ է գալիս»,- խոստովանում է երաժիշտը։

Դասավանդելու փորձառությունն էլ դրդեց Արմենին բացել երաժշտական դպրոց «Գիթար կլինիկ», որն արդեն 5 տարի է գործում է և ունի մոտ 70 սան։ Մասնավոր այդ դպրոցում դասավանդվում են նույնպես այլ առարկաներ՝ դաշնամուր և հարվածային գործիքներ։

Հաղորդման ընթացքում հնչում են Արմեն Շահվերդյանի հեղինակային կատարումները, ինչպես նաև դպրոցի սաների համերգային ձայնագրությունները։

Back to top button