ԿարևորՄիջազգային

Վրաստանը պաշտոնապես դիմել է ԵՄ-ին անդամակցելու համար

Վրաստանն այսօր պաշտոնապես հայտ է ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու համար, հայտարարել է երկրի վարչապետը այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը աջակցություն է հայտնել պատերազմից տուժած Ուկրաինայի նմանատիպ քայլին, հաղորդում է Ֆրանսպրես-ը։

«Մենք այսօր դիմում ենք ԵՄ անդամակցության համար»,- նամակը ստորագրելուց հետո ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Վրաստանը եվրոպական պետություն է և շարունակում է արժեքավոր ներդրում ունենալ դրա պաշտպանության և զարգացման գործում»,-հավելել է նա։

Վրաստանի իշխող կուսակցությունը բախվել է ընդդիմության ուժեղ ճնշմանը՝ հետևելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քայլին՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում։

Անցյալ տարի Վրաստանը հայտարարել էր, որ մտադիր է 2024 թվականին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել։

Back to top button