ԿարևորՀասարակություն

Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի. ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ մինչ այժմ Ուկրաինայից հեռացել է մոտ մեկ միլիոն մարդ։ Վերջին երեք օրվա ընթացքում փախստականների թիվը կրկնապատկվել է. երկուշաբթի ՄԱԿ-ը հաղորդել էր կես միլիոն մարդու մասին:

Փախստականների մեծ մասը՝ հարյուր հազարավոր մարդիկ, ըստ ՄԱԿ-ի, գնացել են Լեհաստան։ Փորձագետների գնահատմամբ՝ ուկրաինական ճգնաժամը կարող է 12 միլիոն մարդու անօթեւան թողնել։

Back to top button