ԿարևորՀասարակություն

Երկրորդ փուլով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց ՀՀ նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 71, դեմ 0:

Նա առաջին փուլով  չէր ընտրվել, քանի որ անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ չէր ստացել։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցել և՛ նախագահի ընտրության հարցի քննարկմանը, և՛ քվեարկությանը։

Back to top button