ԿարևորՔաղաքական

Դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Ստեֆեն Դոութիի հետ

Մարտի 3-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Ստեֆեն Դոութիի հետ (Stephen Doughty, Shadow Minister responsible for Europe, Labour):

Զրուցակիցներն անդրադարձան հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին:

Դեսպանը ներկայացրեց Արցախի շուրջ վերջին ծավալվող զարգացումները, անդրադարձավ ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պղծման և ոչնչացման խնդիրներին, Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման փաստին:

Back to top button