Խոշորացույց

Փակ սահմանների և բաց երկնքի միջև. «Խոշորացույց»

Գլոբալ փակ սահմաններ երկնքում. ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների այս շրջանում Արեւմուտքն ու Ռուսաստանը փակեցին միմյանց օդը` բառի ուղիղ իմաստով։ Ու սա քաղաքական որոշում էր։

Բայց կար նաեւ մեկ այլ` անվտանգությամբ պայմանավորված փակված երկինք։ Պատերազմն սկսվելուց գրեթե անմիջապես հետո, Ուկրաինայում եւ Ռուսաստանի որոշ տարածքներում դադարեցվեցին թռիչքները։

Ճիշտ հակառակն էր անցած դարի 90-ական թվականներին մեզ մոտ` Արցախյան պատերազմի ժամանակ։ Ցամաքային երկիր եւ փակ սահմաններ ունեցող Հայաստանում երկինքը միակ ճանապարհն էր, որ մեզ կապում էր մեծ աշխարհի հետ։

Ինչպես են դառնում օդաչու.  Մարիամ Հովսեփյանի ռեպորտաժը

Օդային տրանսպորտը միակն էր, որով մարդիկ կարողանում էին գնալ ու գալ, շատ հաճախ ինքնաթիռով ճամփորդում էին ոտքի վրա կանգնած, ինչպես ավտոբուսում, նույն այդ ինքնաթիռով  ապրանքները` այդ թվում պարենային, նաեւ ռազմական տեխնիկա էին կարողանում հասցնել Հայաստան։

1994-ի հրադադարից հետո թվում էր, թե քաղաքացիական ավիացիան դառնալու է Հայաստանում ռազմավարական ուղղություն եւ պետական հոգածության առանձին առարկա։ Սակայն այդ ընթացքում սնանկացան ազգային երկու ավիափոխադրող ընկերություններ, իսկ ազգային ավիափոխադրող ունենալ- չունենալու հարցը անվտանգությունից վերածվեց տնտեսական հարցի։

«Չեխական «Balus Tech» ընկերությունը ցանկանում է Հայաստանում կառուցել  գործարան. «Ռադիոլուրի» լրագրող Սոնա Հակոբյանի ռեպորտաժը

Անցել է 28 տարի, ու փակ սահմանների պայմաններում մեր հույսը մնում է բաց երկինքը։

  • Ի՞նչ ասել է ազգային ավիափոխադրող եւ ինչո՞ւ են դրանք Հայաստանում անհաջողություն կրում,
  • ի՞նչն է այսօր խանգարում մեր քաղավիացիայի զարգացմանը,
  • անհրաժե՞շտ է Հայաստանին փոքր ավիացիա, որը կկապի հանրապետության քաղաքներն իրար,
  • հնարավո՞ր է Հայաստանում ինքնաթիռաշինություն։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում «Ծովային  ելք չունեցող երկրների միջազգային մրցունակության հիմնախնդիրները» հետազոտական խմբի ղեկավար, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Նազարյանի հետ խոսել ենք Հայաստանում քաղավիացիայի խնդիրների մասին։

Back to top button