Վերնատուն

«Հայկական վիոլա»․ երաժշտության մեջ «վերստեղծելով» հայերենը․ «Վերնատուն»

Կոմպոզիտոր, դիրիժոր, հայկական վիոլայի ստեղծող և կատարող Գրիգոր Առաքելյանը մեկնաբանում է, թե ինչո՞ւ հրաժարվեց թավջութակից և նախընտրեց բոլորովին նոր գործիք ստեղծել։ «Կոնսերվատորիան ավարտելուց հետո, երբ հիմնեցի ժողովրդական նվագարանների «Փյունիկ» համույթը, ինձ չէին բավարարում մոտեցումներն ու հնչողությունը», – ասում է կոմպոզիտորը։

«Մշակումների ոճը, հարմոնիան, գործիքները հնչեցնելու ձևերը հայերեն չէին։ Պետք էր գտնել բուն հայկականը, որը տարածաշրջանային ազդեցություններից զերծ կլիներ։ Պետք էր գտնել մաքուր հայկականը և նույնիսկ «վերստեղծել» այն»,– նշում է Գրիգոր Առաքելյանը։

Խոսելով հայկական վիոլայի առանձնահատկությունների և արդի ժամանակների երաժշտական պահանջների մասին՝ Գրիգոր Առաքելյանն ասում է, որ նվագարանը կամ նվագարանի հայկական լինելը կարևոր չէ, կարևոր է, թե ինչպես է հայ երաժիշտը մատուցում երաժշտությունը, կարևոր է, որպեսզի հայ հնագույն երաժշտության շերտը վերստեղծվի, վեր հանվի թաքնվածը, ինչը առաջին հայացքից լսելի չէ։

«Այն, ինչ իմ ցանկությամբ ու քմահաճույքով եմ ստեղծել, կարող էր լինել, եթե Հայաստանը դարերի ընթացքում խաղաղ զարգացում ունենար»,– ասում է Գրիգոր Առաքելյանը։

Back to top button