Հաջողության նոտա

Արցախի մասին պատմող ռեժիսորը․ Ջիվան Ավետիսյանի «Հաջողության նոտան»

Նրա ֆիլմերը խաղաղության, մարդկային երազանքների, ապրեցնող կարոտների մասին են: Նա ստեղծում է իրականություն, որտեղ մարդիկ գտնում են իրենց: Աշխատում է ոչ միայն հայ, այլև օտարազգի դերսանների հետ՝ նրանց ծանոթացնելով հայոց աշխարհին, Արցախին, հայկական մշակույթին:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը կարծում է, որ հայկական կինեմատոգրաֆը պետք է մատը համաշխարհային կինոյի զարկերակի վրա պահի, պետք է ստեղծվեն մեր ինքնատիպության մասին պատմող ֆիլմեր, աշխարհին պետք է պատմել Արցախի մասին, իսկ դա համատեղ արտադրության բանաձևի միջոցով կարելի է անել:

«Հայկական կինոյի մեկ հաջողությունը, մեծ պոռթկումը ի նպաստ է յուրաքանչյուրիս. պետք է հասցնել այդ գաղափարը մարդկանց որևիցե ձևով՝ հայկական կինոյի միջոցով», – նշում է ռեժիսորը։ Ասում է՝ հաջողության հասնելու համար պետք է գիշեր-ցերեկ աշխատել: Սիրում է ֆիլմի ստեղծման ամբողջ ընթացքը, երբ գաղափարը վերածվում է ֆիլմի:

Դժվարությունները հաղթահարելուն օգնում են մանկության տարիների հուշերը, հոր հետ զրույցներն ու խորհուրդները: Նա միշտ աղոթում է, զրուցում է։ «Չէ՞ որ տիեզերքը դատարկ չէ», – ասում է: Երազանքներն էլ իրականություն են դառնում, քանի որ Աստծուց է խնդրել:

Back to top button