ԿարևորՀասարակություն

Շարժական ինդուստրիայի համաշխարհային կոնգրեսին (Mobile World Congress) Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Բարսելոնայում մասնակցում է փետրվարի 28-ից մարտի 2-ն անցկացվող Շարժական ինդուստրիայի համաշխարհային կոնգրեսին (Mobile World Congress):

Կոնգրեսին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Մարտի 1-ին դեսպան Սոս Ավետիսյանն այցելել է Կոնգրես, նախարարի տեղակալ Դ. Սահակյանի հետ շրջել Հայաստանի տաղավարով, ծանոթացել հայկական ստարտափ ընկերությունների ծրագրերին և գաղափարներին, քննարկել իսպանական շահագրգիռ կառույցների հետ համագործակցության հեռանկարները։

Նույն օրը նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպում են ունեցել Կատալունիայի արտաքին գործերի և բաց կառավարման նախարար Վիկտորյա Ալսինա Բուրգեսի հետ: Հանդիպմանը քննարկվել է տեղի և հայկական ընկերությունների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

Back to top button