ԿարևորՏնտեսական

ՄՊՀ-ն՝ հավի ձվի շուկայում արձանագրված գնիջեցման վերաբերյալ

Շուկայում դեմպինգ (չհիմնավորված ցածր գնի սահմանում) կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմպինգի հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից, ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: 

«Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3% և ավելին: Ինչ վերաբերում է հավի ձվի շուկայում արձանագրված վերջին գնիջեցմանը, որը կապվում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հետ, հայտնում եմ, որ շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը։ Հետևաբար ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել»,- գրել է նա: 

Կարդացեք նաև
Close
Back to top button