ԿարևորՄշակույթ

«Գարուն ա»՝ երեք պատերազմով «անցած» ֆիլմը

Մարտի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմի պրեմիերան,, որի ցուցադրությանը նախորդեց կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը:

«Ֆիլմ՝ մեր մասին». այսպես է ստեղծագործական թիմը բնորոշում «Գարուն ա»-ն։ Գաղափարը ծնվեց 2015-ին, ու ֆիլմը պիտի լիներ արցախյան առաջին ազատամարտի մասին։ Նախապատրաստական  աշխատանքներն արդեն սկսել էին, ու հասկացան, որ սցենարը կարող է փոխվել՝ ապրիլյան քառօրյա պատերազմում նոր հերոսներ էին ծնվել։ Фիլմն ավարտվեց 44-օրյա պատերազմից հետո։ Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը միայն փետրվարի 28-ին է կարողացել վերադառնալ Հայաստան։ Նա Ուկրաինայում էր՝ ֆիլմի որոշ աշխատանքներ ավարտին հասցնելու համար։

«Գարուն ա» ֆիլմի  գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ՝ երեք սերունդ, տարբեր բնավորություններով երեք մարդիկ։ Պապը՝ Արամը, որին մարմնավորում է Ալեքսանդր Խաչատրյանը, զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականաշինության գործին։

Ալեքսանդր Խաչատրյան«Սա կոմերցիոն ֆիլմ չէ, ամենահեշտը տրամվայից իջնելն է։ Ինձ համար  սա, կարծես, հոգու պարտք լիներ, ու նյութը և թեման շատ արդիական ու ցավալի  են։ Խնդիրներ, որոնց լուծումը չեմ կարողանում գտնել, ու որոշեցինք, որ պետք է խոսվի դրա մասին»։

Այդ չարիքը՝ պատերազմը, ավերում է երեք սերունդների խաղաղությունը, խառնում կյանքը։ Արամի ընտանիքի ողբերգությունը միայն իրենցը չէ, համազգային է։ Արմեն Մարգարյանը մարմնավորել է Արամի որդուն՝ Գնելին, որը բիզնեսմեն է։ Տարիներ են անցել, բայց նա չի ներում հորը՝ հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Դերասանն ասում է՝ սկզբում որոշ հակասություններ ուներ իր մարմնավորած կերպարի հետ, բայց ինքն էլ վերապրել է այն, ինչ իր հերոսը․

«Սկզբում շատ ուրախացա,  երբ  Գնելի դերը վստահվեց ինձ, քանի որ շատ բովանդակալից էր, ու խաղալու շատ տեղեր կան։ Բայց  նկարահանման հրապարակում արդեն վախի զգացողություն ապրեցի։ Կերպարը, ասելիքը անցկացնելով իմ ներքին զգացողության հետ, վախ ապրեցի։ Իմ որդու բանակ գնալըմի պահ արդեն ուզում էի հրաժարվել, քանի որ շատ էմոցիոնալ վիճակ էր։ Գիտեք, պարտադիր չէ հայրենիքին ծառայել բանակում, զինված։  Կարելի է ծառայել նաև աշխատանքով, նվիրումով»։

Լևոնն է՝ Արամի թոռն ու Գնելի որդին։ Նրան մարմնավորել է երիտասարդ դերասան Լեւոն Հախվերդյանը: Լեւոնը վիրտուոզ երաժիշտ է։ Ոգեշնչված է զինվորական պապի գաղափարներով, սակայն ներքին կոնֆլիկտ ունի՝ ապագայի իր տեսլականն ու պարտքը հայրենիքի նկատմամբ՝ բախման մեջ են։ «Գարուն ա» ֆիլմը պատերազմի մասին է, որի ջութակահար հերոսը, որը պիտի  հայրենիքին ծառայեր՝ բեմեր նվաճելով,  զոհվում է՝ ի սեր հայրենիքի։

Լևոն Հախվերդյան․ «Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընտրած մասնագիտությունն ու գործը ամենակարևորը չեն, իսկ երբ պահը գալիս է, բոլորը համախմբվում են ամենակարևորի շուրջ։ Արվեստագետը ժողովրդի  ազգի խիղճն  է»։  

Ֆիլմը ցուցադրվելու է նաև Միացյալ Նահանգներում՝ ապրիլի 1-ին:

Back to top button