Էկոսֆերա

Բժշկական թափոնները՝ խնդիր նաև Հայաստանում․ «Էկոսֆերա»

Covid 19 համաճարակի բնապահպանական խնդիրները ու հետևանքները։ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ողջ աշխարհում բժշկական թափոնների արագ տարածման և դրա հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների մասին։

Covid 19-ը ոչ միայն առողջապահական խնդիր է, դրա հետևանքով գոյացած թափոնները ողջ աշխարհում առաջացրել են բնապահպանական լրջագույն խնդիրներ։

Շատ գիտնականներ այն որակում եմ որպես «էկոլոգիական ռումբ՝ մոլորակի համար»։ Ամեն օր ամբողջ աշխարհում մարդիկ ազատվում են տոննաներով մեկանգամյա օգտագործման դիմակներից և ձեռնոցներից: Բայց նույնիսկ աղբամանը նետված` դրանք վտանգ են ներկայացնում վայրի կենդանիների և թռչունների համար, քանի որ դրանք հաճախ քամին տանում է ինչպես փողոցում տեղադրված աղբամաններից, այնպես էլ աղբավայրերից։

Հայաստանը ևս բացառություն չէ, և այստեղ նույնպես ունենք բժշկական թափոնների կառավարման խնդիր։ Խոսքը ոչ թե բուժական կենտրոններում առաջացած թափոնների մասին է, այլ պարզապես փողոցում նետված ներարկիչների և հատկապես դիմակների։

Back to top button