Հատուկ նախագծեր

«Արևի երգը». մանկապատանեկան երգի մրցույթ

Հայաստանի Հանրային ռադիոն, «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը և Հանրային ռադիոյի երրորդ ալիքը՝ «Արևիկ ռադիոկայանը (FM 97․3), հայտարարում են մանկապատանեկան երգի մրցույթ և հրավիրում կոմպոզիտորներին ու երգահաններին ներկայանալու նոր երգով։

Մրցույթի պայմանները

1. Մասնակիցը կարող է ներկայացնել մեկ նոր, գործիքավորած, ձայնագրած երգ (mp3, WAV), որը հնչում  է առաջին անգամ, նախկինում չի կատարվել և չի հնչել հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցում։

2. Ձայնագրության տևողությունը՝ մինչև 4 րոպե:

3. Երգը կատարողի ընտրությունը հեղինակինն է։ 

4. Մրցույթին ներկայացված երգը պետք է լինի հայերեն՝ մանուկների և պատանիների համար։ Թեմայի ընտրությունն ազատ է:

Մրցույթի անցկացում /27.06-15.08.2022թ./

1. Նախնական փուլ /20-24.06.2022թ./

Նախնական փուլում ուսումնասիրվում են բոլոր հայտերը (տեխնիկական պայմանների ստուգում)։ Այս փուլը հաղթահարած երգերը ստանում են մրցույթի մյուս փուլերին մասնակցելու իրավունք:

2. Մրցանակային տեղերի ընտրություն /27.06-31.07.2022թ./

Հանրային ռադիոյի մասնագիտական ժյուրիի անդամները լսում են միայն նախնական փուլը հաղթահարած երգերի ձայնագրությունները՝ անանուն սկզբունքով, չիմանալով, թե ով է հեղինակը և կատարում քվեարկություն։ Ժյուրիի յուրաքանչյուր անդամ լսում և քվեարկում է անհատապես, առանց ընդհանուր քննարկման՝ մասնակիցներին գնահատելով բալային սկզբունքով: Բարձր միավորներ հավաքած երգերը համապատասխանաբար կգրավեն 1-3-րդ մրցանակային տեղերը:

«Արևիկ ռադիոալիքի ունկնդիրների համակրանք» մրցանակ /27.06-31.07.222թ/

Նախնական փուլը հաղթահարած երգերը կներկայացվեն նաև ռադիոլսողներին. 30 օր դրանք կհչնեն «Արևիկ» ռադիոկայանով (FM 97․3), ձայնագրությունները կտեղադրվեն radioarevik.am կայքում, կտարածվեն «Արևիկ» ռադիոկայանի սոցցանցային էջերում (Ֆեյսբուք, Ինսթագրամ), և ունկնդիրները լայն հնարավորություն կունենան քվեարկելու իրենց ընտրած երգի օգտին։ Այսպես կընտրվի նաև «Արևիկ ռադիոալիքի ունկնդիրների համակրանք» անվանակարգի հաղթողը:

«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հատուկ մրցանակ /27.06-31.07.222թ./

Նախնական փուլը  հաղթահարած երգերը կներկայացվեն «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի սաներին, դասախոսներին և գեղարվեստական ղեկավարին: Նրանց ձայների ընդհանուր հանրագումարով էլ կընտրվի «Արևիկ մանկապատանեկան անսամբլի հատուկ մրցանակի» հաղթողը:

Մրցանակներ 

Բոլոր 5 անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին հնարավորություն կտրվի անվարձահատույց ձայնագրություններ իրականացնել Հայաստանի Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում.

1-ին տեղ՝ 9 ժամ,  

2-րդ տեղ՝ 6 ժամ,  

3-րդ տեղ՝ 4 ժամ

Հատուկ մրցանակակիրներ՝  4 ժամ

5 անվանակարգերում հաղթող ճանաչված երգերը, կողմերի համաձայնությամբ, կարող են տեղ գտնել Հանրային ռադիոյի ֆոնդում և հանրային ռադիոալիքների երաժշտացանկում:

5 անվանակարգերում հաղթող ճանաչված երգերը կստանան հնարավորություն ձայնագրվելու «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի կատարմամբ։

Մրցույթի ամփոփում

Վերջնական արդյունքների հայտարարումը և հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թ․սեպտեմբերի 2-ին Հանրային ռադիոյում:

Մասնակցության կարգը

Մասնակցության համար փակ ծրարը կարող եք ներկայացնել հունիսի 13-17-ը, ժ.11:00-16:00-ը։

Հասցեն՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան, 5, Հանրային ռադիո, 1-ին հարկ։ Ծրարում պետք է լինի մասնակցության հայտը և ձայնագրությունը որևէ կրիչի վրա (CD, DVD, շարժական կրիչ):

Ներբեռնեք և լրացրեք հայտը: Հայտում նշեք երգի վերնագիրը, կոմպոզիտորի և խոսքերի հեղինակի/ների/  անունները, ինչպես նաև՝ կատարողի կամ կատարողների (խմբի դեպքում) անուն-ազգանուններն ու տարիքը: Անհրաժեշտ է նշել կոնտակտային տվյալներ, հակիրճ տեղեկություն Ձեր, երգի և կատարողի (կատարողների) մասին։

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել + 374 96 00 21 90 կամ +374 91 42 57 22 հեռախոսահամարներով, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժ․11․00-16:00:

Մրցույթին ներկայացված բոլոր երգերի հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են հեղինակին: Հանրային ռադիոյում դրանց օգտագործումը կիրականացվի բացառապես կողմերի համաձանությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button