ԿարևորՀասարակություն

Մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից մեկնարկել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը՝ հայտնում են ավիաընկերությունից։

Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Նշվում է, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց.

«Այսօր միասին տալիս ենք դեպի Մոսկվա FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը: Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների հաճախականությունն ու քանակը»։

Դեպի Մոսկվա թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE ARMENIA-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշեց.

«Դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր, ուղիղ չվերթների վերսկսումը առանձնահատուկ նշանակություն ունի FLYONE ARMENIA-ի համար: Այժմ, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, մենք կարող ենք վստահեցնել, որ մեր բոլոր ուղևորները կարող են վստահաբար մեկնել Մոսկվա, այցելել Ռուսաստանում գտնվող իրենց հարազատներին, ընկերներին կամ ուղղակի զբոսաշրջային, աշխատանքային նպատակներով այցեր կատարել»։

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայանկան: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Լիոնը և Ստամբուլը:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:

FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:

Back to top button