Դպրություն

Լուսանկարը` տեղեկատվության աղբյուր․ ինչո՞ւ է անհրաժետ դասավանդել լուսանկարչությունը դպրոցում․ «Դպրություն»

Այն, ինչ լուսանկարը վերարտադրում է, տեղի է ունենում միայն մեկ անգամ. լուսանկարը մեխանիկորեն կրկնում է մի բան, որը երբեք չի կրկնվի գոյաբանորեն։

Լուսանկարիչը պետք է ճիշտ պահին լինի ճիշտ տեղում, միշտ ուշադիր և պատրաստ՝ որսալու ակնթարթը, ունենա արագ կողմնորոշվելու հատկություն, արթնացնի հնարավորինս շատ զգացմունքներ՝ այս ամենը որտե՞ղ և ո՞ր տարիքում են սովորում։

Լուսանկարահանումը տարածվել է հատկապես երիտասարդների ու դեռահասների շրջանակում և անհրաժեշտ է վերջիներիս մոտ ձևավորել գրագետ, էսթետիկայի ու էթիկայի տեսանկյունից ճիշտ մոտեցում լուսանկարչության մոգությանը՝ դասավանդելով լուսանկարչությունը դպրոցում։

Անհրաժեշտ է պատրաստել ուսուցիչներ, ովքեր կուսուցանեն պատկերի՝ լուսանկարի գրագետ մատուցման կուլտուրան:

Թեմայի շուրջ զրույց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանի, «ԱՅԲ» դպրոցի լուսանկարչական նախագծային ակումբի ղեկավար, վավերագրող լուսանկարիչ Արեգ Բալայանի և Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 հիմնական դպրոցի ուսուցչուհի Տաթևիկ Վարդանյանի հետ։

Back to top button