ԿարևորՄշակույթ

Փարիզում տեղի է ունեցել Փելեշյանի հեղինակած «Բնություն» ֆիլմի նախադիտումը և նրա արվեստի մեծարման արարողությանը

Փետրվարի 23-ին Փարիզում տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հեղինակած «Բնություն» վավերագրական ֆիլմի նախադիտումը և Փելեշյանի արվեստի մեծարման արարողությանը։

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել է անձամբ հեղինակը։ Ներկա են եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, արվեստի բնագավառի հայ ու ֆրանսիացի գործիչներ և լրագրողներ։ Ֆրանսիայում «Բնություն» ֆիլմի պրեմիերան արժանացել է ֆրանսիական հասարակության և մամուլի լայն ուշադրությանը։

Առաջատար ֆրանսիական պարբերականները բազմաթիվ հոդվածներ են նվիրել կինոյի հայ տաղանդաշատ վարպետին և երեք տասնամյակ ընդմիջումից հետո նկարահանված «Բնություն» ֆիլմին։

Ֆիլմը կյանքի է կոչվել ֆրանսիական «Կարտիե» հիմնադրամի բացառիկ աջակցության շնորհիվ։

Back to top button