Երաժշտական եռանկյունի

Տիգրան Սուչյան՝ շեփորը ջազում․ «Երաժշտական եռանկյունի»

Միանշանակ բնութագրել ժամանակակից ջազը շատ դժվար է՝ այն կերպարանափոխվում է ընդունելով ամենատարբեր դրսևորումներ՝ ֆյուժն, պանկ, էթնոջազ, ֆրուջազ և այլ։

Շեփորահար Տիգրան Սուչյանը նվագելով բազմաթիվ պետական կոլեկտիվներում, և՛ ակադեմիական, և՛ ջազային, ինչ որ պահի հասկացավ անհրաժեշտությունը տեղափոխվել այլ երաժշտական տիրույթ՝ ազատ արվեստի դաշտ, ուր ամենագլխավոր գրավականը ազատությունն է և իմպրովիզացիան։

«Իմ բախտը բերել է՝ աշխատել եմ փայլուն երաժիշտների հետ պետական ջազ նվագախմբում, Արտո Թունջ-Բոյաջյանի, Վահագն Հայրապետյանի և այլ ջազի վարպետների և գիտակների հետ»,- ասում է շեփորահարը։

Armenian Navy Band և «Կատուներ» արդեն լեգենդար դարձած նախագծերում մասնակցությունը հղկել է երաժշտի սեփական մոտեցումները և կատարողական արվեստի առումով, և սեփական ստեղծագործության։

«Եկավ մի պահ, երբ զգացի որ կարող եմ սեփական նախագիծ ունենալ։ «Դիալոգ»պրոյեկտը։ Այն միավորում է ամենատարբեր երաժշտական ուղղություններ ներկայացնող երաժիշտներին և թույլ է տալիս լիովին արտահայտվել՝ օգտագործելով ժամանակակից ջազային երաժշտության գունեղ ներկապնակը»,-ասում է երաժիշտը։

44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ համախմբելով Արցախից գաղթած երեխաներին, ստեղծում է «Արցախիկներ» մանկական համույթը և ունենում բազմաթիվ համերգներ Արցախում և Հայաստանում, իսկ վերջերս ստանձնել է Արցախի ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Ցուցադրել ավելի
Back to top button