

Տիեզերական տուրիզմը կզարգանա 3 փուլով: Առաջինը զբոսաշրջային թռիչքների հանրաճանաչ դառնալու փուլն է: Հետո կստեղծվեն «ուղեծրային հյուրանոցներ»: 3-րդ փուլը կլինի Լուսնի վրա «բնակության համար պիտանի գաղութների» ստեղծումը:
Մասնագետների գնահատմամբ՝ 2040թ.-ին տիեզերական ճամփորդությունների շուկայի մասնաբաժինը տարեկան կտրվածքով կգերազանցի 1 տրիլիոն դոլարը:
Ռուս-ուկրաինական բախման ֆոնին ԱՄՆ պատժամիջոցների թիրախում են հայտնվել ռուսաստանյան մի շարք առևտրային բանկեր և դրանց դուստր ձեռնարկությունները: Առաջինը գումար կանխիկացնելու հնարավորությունից զրկվել են բանկերի արտասահման մեկնած հաճախորդները:
Վերլուծաբանները գտնում են, որ եթե ամեն ինչ զարգանա «Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների» սցենարով, հարվածը որոշ չափով զուսպ կլինի միայն ռուսական նավթի, գազի և արևմտյան շուկաների համար կարևոր այլ հումքատեսակների նկատմամբ: