ԿարևորՀասարակություն

«ՄԱԹԵՄարդ» արշավ․ խնդիրները լուծում են արվեստն ու մաթեմատիկան

Փոքրիկ արշավախմբով հայտնվել ես անապատում, չունես կողմնացույց ու պետք է դուրս գալու ելքեր գտնես։ Կարող ես աստղերի ու հաշվարկների միջոցով ճիշտ ճանապարհը գտնել՝ օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ։ Եթե հաշվարկներդ ճիշտ չեն, ելքը դժվար թե գտնվի։ Սա «Մաթեմարդ» արշավի պատմություններից մեկն է։

Կերպարվեստի ու մաթեմատիկայի միաձուլման մեթոդով նկարիչ Տիգրան Մանգասարյանը 10-14 տարեկան դպրոցահասակ աղջիկներին սովորեցնում է պատմություններ ստեղծել ու կոմիքսներ նկարել։ «Հետաքրքիր էր մաթեմատիկայի միջոցով լուծել շատ կենցաղային խնդիրներ, որոնց առնչվում ենք, և այս ամբողջը ներկայացնել կերպարների միջոցով։ Մի գաղափարը նվիրված էր նաև պանդեմիկ վիրուսին , ոըը սխալ ֆորմուլայի հետևանքով դառնում է վիրուս, բայց եթե ճիշտ ֆորմուլա ես գտնում, գորտի հեքիաթի նման սիրուն հարս է դառնում»,-պատմում է Տիգրան Մանգասարյանը։

Մարտի 14-ը մաթեմատիկայի միջազգային օրն է։ Հայաստանը առաջին անգամ է միացել այդ օրվան ու նախաձեռնել է «Մաթեմարդ» արշավին։

«Մաթեմարդ արշավն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման  ծրագրի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ, ինչպես նաև մեր գործընկերների՝ Ինովացիոն լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի գործընկերների հետ »,-ասում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նորարարության և կայուն զարգացման ֆինանսավորման  բաժնի ղեկավար Տաթևիկ Քոլոյանը։

Մաթեմարդը կոմիքսների հերոսն է։ Նա երիտասրադ կին է՝ բնագիտական կրթությամբ, մաթեմատիկական սուպերուժերի միջոցով փորձում է հաղթահարել մարտահրավերներն ու աշխարհն ավելի լավը դարձնել։

Հայաստանում մաթեմատիկան ավելի շատ հետաքրքում է տղաներին,  քան աղջիկն երին։ Այս արշավը նպատակ ունի նաև մեծացնել աղջիկների շրջանում մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունը։

Աքսելերացիոն ծրագրի ղեկավար Մարիամ Սիմոնյան․«Մենք փորձում ենք աղջիկներին ավելի խթանել , որ մուտք գործեն մաթեմատիկայի, տեխնոլոգիաների  ոլորտ»։

Բացի Տիգրան Մանգասարյանից՝ 10-14 աղջիկների  հետ աշխատել են գիտության ոլորտի  կին ներկայացուցիչները։  ֆիզիկայի, մոլեկուլային կենսաբանության  ինստիտուտի, Բյուրականի աստղադիտարանի մասնագետները երեխաներին պատմել են, թե ինչպես է մաթեմատիկան կիրառվում տարբեր ոլորտներում։

Ռոզա Մելքոնյանը, որը  համար 69 դպրոցի սան  է, խոստովանում է՝ մաթեմատիկան իրեն նախկինում այդքան էլ  չի գրավել, բայց հիմա բոլորովին  այլ է։ Ասում է՝ իրենց խմբի պատմությունը ամենահետաքրքիրն է։

«Մեր հերոսը շատ է սիրում մաթեմատիկական ,ստեղծել է իր խաղը, բայց սխալ կոճակ է սեղմել,  հայտնվել է  իր ստեղծած խաղի վիրտուալ աշխարհում  և փորձություններ է հաղթահարում»։

Երևանից հետո արշավը կշարունակվի Սիսիանում, որտեղ կբացվեն մաթեմատիկական աշխատարաններ, իսկ մաթեմատիկայի միջազգային օրը հայտնի կդառնան ֆոտո–մրցույթի հաղթողները։ Երեխաների ստեղծած պատկերների հիման վրա կհրատարակվի «ՄԱԹԵՄարդ» պատկերապատումների գիրքը։

Back to top button