Հայկական հարց

Թալեաթն անձամբ էր վերահսկում հայերի տեղահանությունը․ «Հայկական հարց»

Տեղահանության ժամանակ հայերին արգելում էին հետները թանկարժեք իրեր և դրամական միջոցներ վերցնել։ Երբ արդեն դուրս էին բերում իրենց գյուղից կամ քաղաքից, նրանց ունեցվածքն անմիջապես թալանվում էր տեղի մահմեդականների կողմից։

1915 թվականի հունիսի 10-ին օրենք է ընդունվում լքյալ գույքի մասին՝ պետականորեն վերահսկելու համար հայերի ունեցվածքի կողոպուտը։ Տեղահանության այս գործընթացը գտնվում էր ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի անմիջական վերահսկողության տակ։

Տեղերից պարբերաբար հաշվետվություններ էին ուղարկվում նրան այն մասին, թե ի՞նչ պատճառով և որքա՞ն հայեր դեռևս չէին տեղահանվել։ Արվում էր ամեն ինչ, որ անհնար լիներ կազմակերպել հայերի վերադարձն իրենց նախկին բնակավայրեր, որոնք արագորեն բնակեցվում էին մահմեդականներով։

Տեղահանության մասին նոր տեսակետներ է առաջ քաշում թուրք պատմաբան Թաներ Աքչամը։ Դրանց ենթատեքստում նկատելի են Հայոց ցեղասպանության փափուկ ժխտման տարրեր։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: «Տարհանել և ոչնչացնել հայությանը»՝ մաս 4-րդ:

Back to top button