ԿարևորՀասարակություն

Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի սպառնում հայկական ինտերնետին

Ռուսական տեղեկատվական «կետ ռու» (.ru) դոմենով աղբյուրները,   սահմանափակումների դեպքում, անհասանելի կլինեն նաև հայաստանցի  օգտատերերի համար։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանի ինտերնետային գծերից մեկը Վրաստանի միջոցով դեպի Փոթի և այնտեղից էլ, Սև ծովի հատակով, դեպի Վառնա անցնող մալուխն է։ Մեկ այլ գծով Մեղրիից հնարավոր է միանալ Իրանին, հետո՝ Միջին Արևելքին։ Ըստ Գրիգոր Սաղյանի` սա պահեստային տարբերակներից մեկն է։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը, որպես ինտերնետ կապը ապահովող միջոց,  դիտարկում է նաև Իլոն Մասկի ընկերության արբանյակային ծառայության տարբերակը։ Շեշտում է՝ «Սթառլինք» ընկերությանը դիմելու դեպքում, պիտի որ, չմերժեն։  

Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը հայ օգտատերերի համար, եթե օտարերկրյա ինտերնետային օպերատորները սահմանափակող պատժամիջոցներ կիրառեն ռուսական ծառայությունների նկատմամբ․ ըստ Գրիգոր Սաղյանի՝  կտուժեն միայն ռուսական դոմեններից օգտվող հայաստանցիները։

Back to top button