Հատվող եթեր

«Սալուտեմ». ամսագիր դարի ամենամոդայիկ ու ամենատարածված թեմաների մասին․ «Հատվող եթեր»

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելանում է այն մարդկանց թիվը, որ հետաքրքրված են առողջ ապրելակերպով։ Բայց քանի որ մեր օրերում չճշտված ինֆորմացիայի հոսքը չափազանց շատ է, ամենուր կարելի է լսել կամ ընթերցել բազմաթիվ խորհուրդներ ճիշտ սնվելու, առողջ ապրելու և առհասարակ առողջության վերաբերյալ և հենց այդ պատճառով չափազանց կարևոր է հետևել արհեստավարժ ու բանիմաց մասնագետների խորհուրդներին։

Առողջության պահպանումն ու բարելավումը ողջ մարդկության համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրներից է եղել բոլոր ժամանակներում։ Մարդիկ հաճախ առողջության մասին մտածում են միայն այն կորցնելուց հետո, մինչդեռ յուրաքանչյուր հիվանդություն ավելի հեշտ է կանխել, քան բուժել։

Եթե ցանկանում եք լինել տեղեկացված, իմանալ բազմաթիվ հետաքրքիր և օգտակար խորհուրդներ, հետևել բժշկական նորություններին, ապա լավագույն և հավաստի տարբերակներից մեկը «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիրն է։

Ամսագիր, որն իր անչափ հետաքրքիր և օգտակար հոդվածներով ու հարցազրույցներով խթանում է առողջ ապրելակերպին, անդրադառնում առողջության ոլորտում նոր ձեռքբերումներին, բժշկագիտական ոլորտում նոր նվաճումներին, հայտնագործություններին, մի յուրահատուկ ամսագիր, որը կարող է դառնալ առօրյայի անբաժանելի մասը թե՛ մասնագետների, թե՛ բժշկությամբ հետաքրքրվողների համար։ Զրույց «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագրի գործադիր տնօրեն Հասմիկ Գևորգյանի հետ:

Back to top button