Մտքի ուժը

Հայ գիտնականները ժամանակի չափման գերճգրիտ սարք են մշակել․ «Մտքի ուժը»

Որքա՞ն գումար ու ժամանակ է պետք ժամանակի չափման ճշգրիտ սարք մշակելու համար։ Մոտ քսան տարի ու կես մլն դոլար։ Արդյունքն ակնհայտ է՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի 100/3 գիտական խմբում մշակել են սարք, որը կարող է մասնիկների ժամանման ժամանակը չափել գերճգրիտ պիկովայրկանային ճշտությամբ։ Սարքի նախատիպը կա, փորձում են այն ավելի զարգացնել։ Գիտական խմբի ղեկավար Սիմոն Ժամկոչյանն ասում է․  

«Եթե նայեք այստեղ ֆլորիքսցենտ էկրան կա, որի վրա մենք տեսնում ենք շրջանագծի տեսքով պատկեր։ էկրանի վրա չափում ենք կետի կոորդինատն ու դրանով որոշում ժամանակ։ Կետը կամ շրջանը պայմանավորված է գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի փուլով։ Մենք ռադիոհաճախականություն ենք կիրառում՝ հատուկ մեր կողմից մշակած դեֆլեկտորի վրա, որը շեղում է ֆոտոէլեկտրոնային փունջը և կախված ժամանակային փուլից ուղարկում համապատասխան կետ»։

Կոնկերտ որքա՞ն ժամանակում են պատրաստել սարքը, ե՞րբ են փորձարկելու այն և որտե՞ղ՝ հարցերին գիտական խմբի ղեկավար Սիմոն Ժամկոչյանն արձագանքում է․

«Իրականում աշխատանքները վաղուց են սկսվել։ Սակայն, ձգձգվել են՝ ֆինանսների բացակայության պատճառով։ Մենք վերջերս դրամաշնորհներ ենք ստացել, կարողացել հաջողությունների հասնել։ Առաջիկայում կլինի այդ սարքի կիրառումը գիտության մեջ, չափելու ենք լյամդա հիպերմիջուկների կյանքի տևողությունը։ Լյամդա հիպերմիջուկները կարճ ապրող մասնիկներ են, նրանց կյանքի տևողոթյունը 100 կամ 200 պիկովայրկյան է, մենք առաջին անգամ պիկովայրկյանային ճշտությամբ չափելու ենք այդ մասիկների կյանքի տևողությունը»։

Սարքն ունի կիրառական լայն նշանակություն՝ բժշկությունից մինչև նյութաբանություն։ Մի սարքն արդեն հավաքել են, այժմ մեկ այլ նմուշի վրա են աշխատում՝ որն ավելի հարմար կլինի ճանապարհորդելու համար։ Սարքն իր տեսակի մեջ եզակի է, աշխարհում այս ճշտությամբ նման չափումներ արվելու են առաջին անգամ:

«Կարող են կիրառել բժշկության մեջ, նյութաբանության։ Սա գիտության համար կարևոր սարք է, կարող է ապահովել տեխնիկական պարամետրեր, որոնք հասանելի չեն այլ սարքավորումների միջոցով։ Աշխարհում ժամանակ չափում են, պարզապես ոչ այդպիսի ճշտությամբ և արագագործությամբ»,- ասում է :

Գիտական սարքավորումները թանկ հաճույք են, ամեն դետալը բարձր գին ունի։ Ուսումնասիրություների համար անհրաժեշտ սարաքավորումները ձեռք են բերել տարբեր դրամաշնորհների միջոցով։ Գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով կարողացան սարքի նախատիպը փորձարկել Երևանում։

Սերգեյ Աբրահամյանը  խմբի անդամ է, ֆիզիկամաթեմատիական գիտությունենրի թեկնածու է, ներգրավված է սարքի հետ կապված գրեթե բոլոր աշխատանքներում։

Գիտական առաջարկը կա, փորձարկված է, ո՞վ պետք է զբաղվի այն առևտրայնացնելը, տնտեսության մեջ ներդնելու համար։ Սերգեյ Աբրահամյանը նախ աշխարհի, մասնավորապես ԱՄՆ-ի փորձն է մատնանշում։ Հիմնականում զբաղվում են այն գիտական հաստատոթյան ներկայացուցիչները, որտեղ աշխատում է գիտնականը։ Գուցե նաև՝ մասնավոր ինկուբատորները զբաղվեն՝ դրական կողմն այն է, որ գիտնականը գիտությամբ է զբաղվում միայն։ Վստահ է՝ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում է բազային գումարները ցածր

«Այլ հարց է, որ մեզ մոտ բազային ֆինանսավորումն այնպիսին է, որ գիտաշխատողի աշխատավարձը նորմալ ապրելու համար էլ բավարար չէ։ Արտասահմանում բազային աշխատավարձը ենթադրում է, որ բավարարում է միջին կամ միջինից բարձր մակարդակը ապերլու, իսկ դրամաշնորհը հիմնականւմ գնում է արդյունք ֆինանսավորելու»։

Գիտությամբ զբաղվելը հետաքրքիր է, միաժանակ դժվար՝ ասում են գիտնականները, նաև նկատում՝ չեն պատրաստասվում այն թողնել։

Back to top button