Հայկական հարց

Հայոց ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլով․ «Հայկական հարց»

Հայոց ցեղասպանությունը պայմանականորեն բաժանում են մի քանի փուլի։ Առաջինը հայ տղամարդկանց զորակոչելն էր բանակ, որտեղ նրանց զինաթափում և սպանում էին։ Երկրորդը հայ մտավորականության ձերբակալումը, աքսորն ու ոչնչացումն էր։

Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն հրապարակել է նրանց մոտավոր թիվը առնվազն 2345 հոգի։

Երրորդ փուլը մնացած հայ բնակչության տեղահանումն էր, որն ուղեկցվում էր բռնություններով և ջարդերով։ «Թուրքական կառավարությունը մտադիր էր տեղահանության միջոցով բնաջնջել արևմտահայությանը»,- իր զեկուցագրերում եզրակացնում էր Օսմանյան Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմը։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: «Տարհանել և ոչնչացնել հայությանը»՝ մաս 3-րդ:

Back to top button