Սփյուռքի ձայնը

Սփյուռքի հետ կրթական ոլորտում աշխատանքը պակասել է․ «Սփյուռքի ձայնը»

Որո՞նք են այն ծրագրերը, որ պետք է իրականացվեին Սփյուռքի հետ համատեղ և սփյուռքի համար, սակայն որոնց մի մասը չի ֆինանսավորվելու պետության կողմից, մյուս մասն էլ դանդաղում է կամ կասեցվել է` աշխարհում տիրող իրավիճակով պայմանավորված:

ՀՀ կրթության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամար Զալինյանն առանձնացնում է երկուսը. «Արդեն երկու տարի է, ինչ Սփյուռքի հետ աշխատանքները թերի են իրականացվում՝ կապված քովիդի, այնուհետև՝ պատերազմի և տարբեր երկրներ ելումուտի հետ: Ինչ վերաբերում է խոշոր ծրագրերին, որոնք ֆինանսավորվում էին պետության կողմից, դրանցից առաջինը համահայկական կրթական խորհրդաժողովն է, մյուսը՝ հայագիտական համահայկական օլիմպիադան, որոնք նույնպես չեն ֆինանսավորվի պետության կողմից և հավանաբար չեն անցկացվի: Մյուս ծրագրերը շարունակական են և արդեն սկսվել են ներկայացվել»,-ասում է Թամար Զալինյանը:

Անդրադառնալով Սփյուռքի կրթօջախներ գրքերի առաքմանը` նա նշում է, որ այստեղ ևս կան լուրջ խնդիրներ: «Այն բողոքները, որոնք հնչում են Սփյուռքի կողմից, արդարացված են: Արդեն երկու տարի է առաքման խնդիր ունեք, նույնիսկ այն դեպքում, երբ դա արվում է Սփյուռքի ջանքերով: Ասեմ նաև, որ արդեն սկսել ենք գրքերի տրամադրման հավաքագորումը, ինչը կշարունակվի մինչև մարտ»,- ասում է:

Նախկինում ուղարկված գրքերի թիվը հասնում էր 70 հազարի` նշում է Զալինյանը: Թիվն այսօր փոխվել է:

Սփյուռքի դպրոցներն ու վարժարաններն այսօր ունեն նաև կադրերի խնդիր: Որքանո՞վ է ՀՀ կրթության նախարարությունը հետաքրքրվում Սփյուռքի կրթօջախների ճակատագրով։ Մասնագետը նշում է.

«Կադրերի պակաս կա ամենուր: Դա պայմանավորված է մի քանի հանգամանքով. Նախ տարեցներին փոխարինողներ չկան, չկա լավ վարձատրություն, ապա նաև երիտասարդները չեն նախընտրում ուսուցչի մասնագիտությունը: Իսկ համահայկական խորհրդաժողովը կարևոր էր նրանով, որ այստեղ հանդիպում էին տարբեր երկրների մասնագետները և հնարավորություն ունենում համագործակցելու»,- ասում է Թամար Զալինյանը:

Շարունակելով կրթության թեման, նշենք որ անկախ բոլոր դժվարություններին, Սփյուռքում դպրոցները փորձում են իրականացնել իրենց առաքելությունները: Լիբանանի Ավետարանչական կենտրոնական բարձրագույն վարժարանը շուտով կդառնա 100 տարեկան: Վարժարանի տնօրենը Մարալ Դեքեմեջյանն է: Վարժարանը հիմնադրվել է 1922-թվականի մայիսի 16-ին Եղեռնից մազապուրծ հայերի շնորհիվ:

Վարժարանի կայացմանն օժանդակել են նաև ամերիկյան երկու կազմակերպութուն, որոնցից մեկը, որի տնօրենն է Զավեն Խանջյանը, մինչ օրս շարունակում է աջակցությունը: Վարժարանի սաները լավ կրթության շնորհիվ կարողացել են ընդունվել Բեյրութի ամերիկյան համալսարան և այլ հաստատություններ:

Back to top button