Հայագիտակ

Ջիվանու դափնիները և Գարեգին Լևոնյանի մեծ վաստակը․ «Հայագիտակ»

Ասում են՝ բնությունը հանգստանում է հանճարների զավակներին ստեղծելիս։ Սակայն, հավանաբար, այս ճշմարտությունը Ջիվանու որդու՝ Գարեգին Լևոնյանի մասին չէ։

Գարեգինը երբեք չապավինեց նշանավոր հորը։ Սովորեց Մոսկվայում, Պետերբուրգում, Լայպցիգում, ստանալով արվեստաբանի կրթություն, ուսումնասիրեց հայկական աշուղական արվեստը, հատկապես Սայաթ-Նովայի կյանքն ու ստեղծագործությունը, հայկական մամուլի պատմությունը, դասավանդեց Գևորգյան և Ներսիսյան ճեմարաններում և դասագրքեր գրեց։

Ստալինյան բռնաճնշումները շրջանցեցին Լևոնյանին, ավելին, նա ՀԽՍՀ-ում առաջինն արժանացավ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։

Այս տարի Լևոնյանի ծննդյան 150-ամյակն է, և դա է առիթը, որ զրույցի ենք հրավիրել պ. գ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանին։

Back to top button