Խոշորացույց

Ինֆլյացիայից մինչև գնաճ. «Խոշորացույց»

Նախորդ դարի 90- ականների սկզբին կամ անկախության առաջին տարիներին հայկական իրականություն մտավ ինֆլյացիա հասկացությունը։ Մինչ այդ` այս եզրն ինձ հայտնի էր դպրոցական «Հասարակագիտություն» առարկայից ու դասագրքից, երբ խոսվում էր  կապիտալիստական տնտեսության առանձնահատկությունների մասին։ Սովորելը սովորում էի, բայց այդպես էլ չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Երբ իրականում բախվեցինք, ինչպես հիմա են ասում, հիպերինֆլյացիային, սարսափեցինք։

Գուցե դա էր հիմնական պատճառը, որ գտնվեց ինֆլյացիայի հայերեն թարգմանությունը` սղաճ։ Անցավ մի կարճ ժամանակ, սղաճը եւս սկսեց բացասական ապրումներ առաջացնել։ Հետո հայտնվեց արժեզրկումը եւ վերջնականապես հաստատվեց գնաճը։

Մարիամ Հովսեփյանը պատմում է, թե ինչպե՞ս են հաշվում նվազագույն սպառողական զամբյուղը եւ որքա՞ն է այն կազմում

Գնաճը արդեն, կարծես, այնքան էլ բացասական զգացողություններ չի առաջացնում. կա’մ ինֆլյացիային ենք սովորել, կա’մ դրա հայերեն թարգմանությանը։

Իհարկե, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չենք հավատում գնաճի մասին պաշտոնական վիճակագրությանը։ Մեր սեփական վիճակագրությունը հա’մ մեզ ավելի հասկանալի է, հա’մ՝ մեր սեղանին ավելի տեսանելի։

Բայց մեկ է` հենց պաշտոնական վիճակագրությունն է տալիս անհրաժեշտ տեղեկություններ, թե երկրում բնակչության քանի տոկոսն է աղքատ։

Ի՞նչ կարելի է գնել 5000 դրամով եւ քանի՞ օր այն կբավարարի. Հռիփսիմե Հովհաննիսյան հաղորդումը
  • Ռուսաստան- Արեւմուտք խորացող հակասությունները ինչպիսի՞ գնաճային ռիսկեր կարող են առաջացնել հենց Հայաստանում,
  • Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների կրճատման արդյունքում գները կաճե՞ն, թե՞ կնվազեն,
  • Գնաճի վրա ինչպիսի՞ ազդեցություն են թողել համաճարակն ու 44-օրյա պատերազմը,
  • Ինչպե՞ս են հաշվում նվազագույն սպառողական ու պարենային զամբյուղները

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ խոսել ենք Հայաստանում գնաճի տեմպերի, դրա վրա արտաքին եւ ներքին ազդակների ներգործության մասին։

Back to top button