Սփյուռքի ձայնը

Պոլսահայությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններից վտանգներ է տեսնում․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերանայումը ունենալու են և լավ, և վատ անդրադարձեր, համոզված է ստամբուլահայ լրագրող Բագրատ Էստուկյանը։

«Հայաստանը չպետք է կղզիացած մնա։ Երկու երկրների միջև պետք է լինեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն այդ հարաբերությունների մեջ վտանգներ կան, որոնք այսօր անհանգստացնում են ողջ Սփյուռքին»,- ասում է նա։

Թուրքիայի հայությունն այսօր Հայաստանում լծակներ չունի, ասում է Բագրատ Էստուկյանը, հանդիպում-քննարկումներ և կարծիքների փոխանակումներ չեն լինում։ Ըստ նրա՝ նախկինում գործող Սփյուռքի նախարարությունը որոշ հանդիպումներ կազմակերպում էր, իսկ այսօր նման ցանկություն չկա։

«Իսկ մենք այսօր շատ ասելիք ունենք, մեզանից լավ որևէ մեկը չի ճանաչում Թուրքիան»,- նշում է ստամբուլահայ լրագրողը։

Հարցազրույցի ընթացքում նա խոսում է և դրական, և բացասական կողմերի մասին, ինչպես նաև պոլսահայության` Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հնարավորության մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button