Էկոսֆերա

Գիտությանը ֆինանսավորում է պետք. դրամահավաք՝ մոլեկուլային լաբորատորիա կառուցելու համար․ «Էկոսֆերա»

Գիտությանը ֆինանս է պետք։ Բուսաբանության ինստիտուտում մոլեկուլային հետազոտությունների լաբորատորիա հիմնելու կարիք կա։

Այն ավելի արդյունավետ կդարձնի գիտնականների աշխատքը։ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, որի կազմում է նաև Բուսաբական այգին, տնօրենի ժ/պ Արսեն Գասպարյանի հետ զրուցեցինք ինստիտուտի առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։

Վերջերս համացանցում բավականին մեծ արձագանք գտավ այն լուրը, որ եվրոպացի գիտնականներն իրենց հայտնաբերած քարաքոսի նոր տեսակն անվանել են հայ գիտնականի անունով։

Գիտական խումբը վերջին տարիներին բավականին ակտիվ ուսումնասիրում է Հայաստանի քարաքոսներն ու սնկերը, դրանց բազմազանությունը, տարածվածությունը, կարգաբանությունն ու իրականացնում մոլեկուլային ֆիլոգենետիկ հետազոտություններ։

Արսեն Գասպարյան

Եվ այդ գիտնականը ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավար Արսեն Գասպարյանն է։

Այս համատեքստում նաև դիտարկում են դրանց կիրառելիության առումով նշանակությունը բժշկության մեջ, կենցաղում և այլն։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արսեն Գասպարյանը, որը բացի գիտական խմբի ղեկավար լինելուց, այժմ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժ/պ-ն է, գիտնականները, որոնք ուսումնասիրում են բույսերն ու այլ օրգանիզմեներ, առանց մոլեկուլային մեթոդների չեն կարող գրանցել ցանկալի արդյունքներ։

Պատճառը պարզ է՝ չկան համապատասխան սարքավորումներ և միջոցներ՝ ընդլայնված և մանրակրկիտ հետազոտություններ կատարելու համար։

«Առանց մոլեկուլային մեթոդների հնարավոր չէ ստանալ նորմալ հետազոտական արդյունքներ, որոնք կտպագրվեն միջազգային հեղինականավոր և առաջատար գիտական ամսագրերում։ Այս առումով կարիք է առաջացել ունենալու մոլուկուլային հետազոտությունների համար լաբորատորիա և դրա համար նախատեսված տարածք»,- ասաց Գասպարյանը։

Լաբորատորիայի համար նախատեսված տարածքը կա, սակայն այն հիմնելու համար դեռ բավականաչափ գումար չկա։

Back to top button