Հաջողության նոտա

Գեղեցիկը չի փրկի աշխարհը, մենք պետք է փրկենք գեղեցիկը․ գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի «Հաջողության նոտան»

Նրա կտավները յուրահատուկ են՝ յուրատեսակ գունային համադրությամբ և կերպարների մանրակրկիտ աշխատանքով: Նկարներն ունեն խորություն ու ասելիք, ամբողջական են դառնում այլ էլեմենտների օգտագործման շնորհիվ:

Գեղանկարչի համար կարևոր է կերպարային մտածելակերպը: Ստեղծագործելիս նա ընկնում է ինքնամոռացության գիրկը և, դեռ չգինովցած, արբած է լինում ու կարողանում է կտրվել իրականությունից:

Կարծում է՝ իր ստեղծած կերպարները միայն իրենը չեն, այդ նկարները խորությամբ ընկալողներին համարում է համահեղինակ: Նա արբում է ստեղծագործելուց, արբում է սիրուց, արբում է գեղեցիկից:

Փորձում է գեղեցիկով «գեղեցկացնել» իր աշխարհը, այն պահել մաքուր, արբեցնող ու արարող, քանի որ կարծում է, որ արվեստը ծառայում է գեղեցիկին և հավերժությանը: Նրա յուրօրինակ աշխարհում միայն գեղեցիկն է, նրա յուրօրինակ աշխարհում նույնիսկ տիեզերքն է տեղավորվում: Նրա համար գոյություն չունեն անցյալն ու ապագան, կա միայն ներկան, մնացյալը ընթացք է:

Back to top button