Դասական երաժշտությունը և մենք

Կինոերաժշտության արքա՝ Նինո Ռոտա․ «Դասական երաժշտությունը և մենք»

««Կնքահայրը» ֆիլմի աշխարհը խորթ է ինձ համար, ես անկարող եմ ընդունել նման իրականության նախահիմքերը՝ կողոպուտ, դաժանություն, սպանություն։ Այդ ամենի և իմ միջև գոյություն ունի մի ինչ-որ հոգեբանական արգելք։ Իմ աշխարհը, միգուցե, այնուհանդերձ ֆելինիական է միթե՞ այն սքանչելի չէ»։

Ժամանակակիցներն ասում են․ «Նա կարծես այս աշխարհից չէր, կարծես ժամանակից, առօրյայից, իրականությունից դուրս էր անսահման համեստ, ինքնամփոփ, բացարձակ անտարբեր նյութական բարիքների և փառքի հանդեպ՝ թեև իր արվեստի շնորհիվ համաշխարհային ճանաչում էր ձեռք բերել, արժանացել «կինոերաժշտության կնքահայր» կոչմանը»։

Նա համագործակցեց Ֆեդերիկո Ֆելինիի, Լուկինո Վիսկոնտիի, Ֆրենսիս Կոպոայի Մարիո Մոնիչելիի, Պաոլո Պազոլինիի, Ֆրանկո Ձեֆիրելիի հետ՝ ստեղծելով մեկը մյուսից հանճարեղ ֆիլմեր՝ «Ռոմեո և Ջուլլետ», «Կնքահայրը», «Քաղցր կյանք», «Ամարկորդ», «Ճանապարհ», «Ռոկկոն և նրա եղբայրները», «Ութ ու կես»։

Նրա մեղեդիներից յուրաքանչյուրում Իտալիայի շունչն է զգացվում։ Դրանք ժողովրդական կոլորիտով ու ողբերգականությամբ հագեցած մեղեդիներ են։

Back to top button