Վերնատուն

Գրական զարգացումները հետխորհրդային Վրաստանում և Արչիլ Քիքոձեի ուրբանիստական վեպը․ «Վերնատուն»

Հետխորհրդային Հայաստանի գրական–մշակութային զարգացումները քննարկելիս հաճախ ենք բախվում մի շարք խնդրահարույց հարցերի․ ինչպե՞ս հաղթահարել խորհրդային իներցիան, զարգացման ի՞նչ ուղի ընտրել և այլն։ Այստեղ միշտ հետաքրքիր է դիտարկել հետխորհրդային այլ՝ հատկապես հարևան երկրի փորձը։

Մեր ուշադրության կենտոնում վրացի ժամանակակից հեղինակ Արչիլ Քիքոձեի «Հարավային փիղը» ուրբանիստական վեպն է, որը թարգմանվել է հայերեն։ Վեպը լեզվաբան, վրացերենի թարգմանիչ Ասյա Դարբինյանի առաջին ծավալուն թարգմանությունն է։

«Վրացական մշակութային կյանքում ամենաակտիվը գրական կյանքն է։ Շատ ժամանակակից հեղինակներ կան, շատ ակտուալ թեմաներ են շոշափվում։ Եվ այդ ամենը արվում է Վրաստանի նորագույն պատմության ֆոնին։ Թբիլիսին ինձ հարազատ է՝ իր փողոցները, մարդիկ, կոլորիտը։ Կարդալուն պես ուզեցի կիսել իմ զգացմունքները։ Այս վեպը, կարծում եմ առանձնահատուկ է իր բազմաձայնությամբ, ինչպես վրացական երգն է», –ասում է Ասյա Դարբինյանը։

Արձակագիր Երվանդ Վարդանյանը գրքի առաջին ընթերցողներից է, բարձր է գնահատում թարգմանության լեզուն։ Խոսելով վեպի առանձնահատկությունների մասին՝ ասում է, որ վրացական վեպը եվրոպական վեպի ավանդույթներն է շարունակում։ «Կառուցվածքային առումով չէի ասի, որ շատ նորություններ է բերում, շարունակում է քաղաքի ու մոնտաժի ավանդույթները։

Այդ բոլոր հնարքները եվրոպական գրականության մեջ արդեն արվել են։ Քաղաքականությունը նույնպես ազդում է մշակույթի վրա․ պետք է ասել, որ նրանք կողմնորոշված են, թե ո՞ւր են գնում և ինչի՞ են ուզում հասնել»․– ասում է Երվանդ Վարդանյանը։ Արչիլ Քիքոձեի «Հարավային փիղը» վեպի շնորհանդեսը տեղի է ունենալու փետրվարի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում։

Back to top button