Ծովահայեր

Ի՞նչ պատմություն է բացահայտում Երուսաղեմի հայոց պատրիարքարանի նավապատկեր վարագույրը․ «Ծովահայեր»

1818 թ․-ին Երուսաղեմի սուրբ Հակոբ եկեղեցին մի ինքնատիպ նվիրատվություն է ստանում, վարագույր, որի կենտրոնական մասում պատկերված է հսկայական առագաստանավ, առագաստանավի վրա երկու դրոշ՝ անգլիական և հայկական (ուշ միջնադարում չունենալով պետականություն, հայ ծովագնացներն ունեին դրոշ, որի վրա պատկերված էր գառ և խաչով դրոշ, այն կոչվում էր «Գառն Աստւծոյ»)։

Թե ո՞վ էր նվիրատուն և ինչո՞ւ էր որոշել իր ընծայի կենտրոնում պատկերել եկեղեցու հետ առաջին հայացքից որևէ առնչություն չունեցող նավ և նվիրել ամենասրբազան խորաններից մեկին, ինչո՞ւ էր եկեղեցին ընդունել այն, ի՞նչ նավ էր պատկերված․․․ այս և վարագույրի պատմությանն ու պատկերագրությանը վերաբերող շատ հարցեր  ուսումնասիրել է իրավագետ Նարեկ Վան Աշուղաթոյանը։

Նա իր «ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆՔԻՆ 1818 ԹՈՒԱԿԱՆԻՆ ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒԱԾ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԻ ՎԱՐԱԳՈՅՐԻ ՄԱՍԻՆ» հոդվածում գրում է․

«Մով­սէս Յա­րու­թիւ­նեա­նի նուի­րա­բե­րած վա­րա­գոյրն իր պատ­կե­րագ­րու­թեամբ բացառիկ է, քանի որ նրա­նում եղած առեւտ­րա­կան նա­ւը Հա­յոց Եկե­ղե­ցու ընդ­հա­նուր պատ­կե­րագ­րու­թեան մեջ ան­սո­վոր երեւոյթ է։ Վա­րա­գոյ­րի վրայ պատկե­րուած եր­կու սիւ­նե­րը, չորս աւե­տա­րա­նիչ­նե­րի պատ­կեր­նե­րը, ձուա­ձեւ շրջա­նակ­նե­րի մէջ առ­նուած չորս սուրբ պատ­կեր­նե­րը եւ հա­մա­ժա­մա­նակեայ լու­սա­ւո­րող երկ­նա­յին լու­սա­տու­ներն աս­տուա­ծա­բա­նա­կան տե­սանկիւ­նից ունեն շատ տրա­մա­բա­նուած կապ եւ խորհր­դա­բա­նու­թիւն: Ինչ վե­րա­բե­րում է նա­ւին, ապա այն, ամե­նայն հա­ւա­նա­կա­նու­թեամբ, ուղիղ առն­չուել է Մով­սէս Յա­րու­թիւ­նեա­նին: Վերը նշուած մի­ջա­դէ­պից յե­տոյ նա գու­ցէ որո­շել է ան­մա­հաց­նել նա­ւի պատ­կե­րը սրբա­զան խո­րա­նում՝ հա­ւա­նա­բար ակն­կա­լե­լով դրա­կան փո­փո­խու­թիւն կամ պար­զա­պէս յի­շատա­կի ան­մա­հա­ցում: Իսկ Երու­սա­ղէ­մի Հա­յոց Պատ­րիար­քու­թիւ­նը նման բո­վան­դա­կու­թեամբ նու­էր ըն­դու­նել է, քա­նի որ առ­հա­սա­րակ նա­ւի խորհուր­դը քրիս­տո­նէ­ու­թեան տե­սան­կիւ­նից բա­ցատ­րե­լի է. այն խորհր­դանշում է Քրիս­տո­սի Եկե­ղե­ցին՝ փրկու­թեան նոր տա­պա­նը։ Չի բա­ցառ­ւում նաեւ, որ վա­րա­գոյրն ըն­դու­նուել է, քա­նի որ այն, բա­ցի Մով­սէս Յարու­թիւ­նեա­նին առն­չու­ող անձ­նա­կան պատ­մու­թիւ­նից, խորհր­դան­շել է հնդկա­հա­յոց տնտե­սա­քա­ղա­քա­կան ընդ­հա­նուր բարդ իրա­վի­ճա­կը, որը չէր կա­րող փոխ­կա­պակ­ցուած չլի­նել Հա­յոց Եկե­ղե­ցու հետ»։

Հայկական ծովագնացության մասին ի՞նչ ժառանգություն է պահվում աշխարհի դիվաններում՝ «Ծովահայերի» տաղավարում պատմում են նավապետ Կարեն Բալայանն ու իրավագետ Նարեկ Վան Աշուղաթոյանը։

Back to top button