Էկոսֆերա

Կոալաները պաշտոնապես գրանցվել են՝ որպես վտանգված տեսակ․ «Էկոսֆերա»

Աշխարհում կենսաբազմազանության քանակն ու դրա փոփոխությունը Երկիր մոլորակի պատմության ընթացքում, բաց հարցեր են գիտնականների համար։ Գիտությանը հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ, բայց դա ընդհանուր կենսաբազմազանության միայն մի մասն է։

Ենթադրաբար, իրական թիվը կարող է տարբեր լինել՝ 3-ից մինչև 100 միլիոն տեսակ։ Բազմազանության մեջ առանձին մաս են կազմում նաև սնկերը։ Ըստ որոշ գնահատականների, Երկրի վրա դրանցից կարող է լինել մոտ 5 միլիոն տեսակ, թեև միայն 100 հազար տեսակն ունի բնութագիր:

Նախկինում գնահատումն իրականացվել է 2011 թվականին, որի արդյունքները ցույց են տվել, որ Երկրի վրա ապրում է 8,7 միլիոն տեսակ, որից 7,7 միլիոնը կենդանիներ են։ Այնուամենայնիվ, ցամաքային տեսակների 86%-ը և ջրային տեսակների 91%-ը հայտնաբերված չեն:

Գիտնականներին հայտնի տեսակների մեծ մասն ապրում է ցամաքում, քանի որ ծովի հատակը դեռևս չուսումնասիրված տարածք է կենսաբանների համար։ Սա ներառում է 4-6 կմ խորության հարթավայրեր։ Այդպիսի տարածքներ կատարվող յուրաքանչյուր արշավանքից հետո մի նոր բան է բացահայտվում։

ԵՄ-ի և ԱՄՆ-ի ծովային երկրաբաններն օգտագործել են շրջակա միջավայրի գենետիկական նյութի վերլուծության մեթոդը՝ ուսումնասիրելով ծովային խորը նստվածքներից 1700 նմուշ։

Դրանք հավաքել են ծովային 15 արշավախմբեր։ Հետազոտության համաձայն՝ ստորջրյա ֆաունայի ԴՆԹ-ի գրեթե 2/3-ը չի հաջողվել նույնականացնել և բացահայտել, թե որ խմբին կարելի է վերագրել այդ հաջորդականությունը:

Ավստրալական կոալան պաշտոնապես գրանցված է որպես անհետացման վտանգի տակ գտնվող տեսակ։
«Եկել է ժամանակը կոալաների պաշտպանությանն ուղղված միջոցառումներն ուժեղացնելու և նրանց անհետացող կենդանիների ցուցակում ներառելու համար՝ փոխարինելով խոցելիների նախկին կատեգորիային»,- ասել է շրջակա միջավայրի հարցերով դաշնային նախարար Սյուզան Լեյը։

Կոալաների թվի վրա մեծ ազդեցություն է ունեցել մեկ դար առաջ նրանց մորթու համար որսը։ Վերջերս նրանք տուժել են ապրելավայրերի կորստից, կլիմայի փոփոխությունից, ավտովթարներից, շների հարձակումներից և անտառային հրդեհներից։

Չնայած մեկուսացված տարածքներում մեծ պոպուլյացիաներին, վերջին 20 տարում կոալայի պոպուլյացիան կրկնակի կրճատվել է։ Ներկա միտումներով մինչև 2050 թվականը Կոալաները կվերանան վայրի բնությունից Նոր Հարավային Ուելսում և այլ նահանգներում։

Back to top button