Հատվող եթեր

Ջրի ու ներկի համադրությամբ ծնված պատմությունները․ «Հատվող եթեր»

Մեր մայրաքաղաքին՝ Երևանին սիրահարվելու համար բավական է քայլել փողոցներով կամ նայել նկարիչ-ակվարելիստ Պետո Պողոսյանի աշխատանքները։ Բացառապես ջրաներկով արված աշխատանքներում վրձնի նրբագեղ հարվածներով վավերագրողը փոխանցում է Երևանի ողջ հմայքն ու հույզերը, գեղեցկությունն ու առանձնահատկությունները, անցուդարձն ու աղմուկը, տխրությունն ու ուրախությունը։

Երևանը միակ քաղաքը չէ, որը գրավել է նկարչի ուշադրությունը, կան նաև այլ քաղաքներ: Ամենաբարդ նյութերից մեկը համարվող ջրաներկը նկարչի ձեռքում հրաշքներ է գործում ներկի և ջրի ճիշտ համադրության, անկեղծության, վարպետության և վառ երևակայության շնորհիվ։

Նկարիչ-ակվարելիստ Պետո Պողոսյանը ծնվել է Գյումրիում։ Նկարել սկսել է վաղ տարիքից: Ջրաներկի հանդեպ մեծ սերը ծնվել է դեռ Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցում սովորելու տարիներին: Ու չնայած փորձել է նկարել տարբեր նյութերով, բայց կրկին ու կրկին վերադարձել է իրեն անչափ հոգեհարազատ ջրաներկին՝ խորությամբ ուսումնասիրելով միջազգային դասական և ժամանակակից վարպետների տեխնիկան ու մոտեցումները։

Բացի նկարչի մասնագիտությունից, նա նաև քանդակագործ է ու դիվանագետ, բայց անգամ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորելու տարիներին հաճախել է գեղանկարի դասընթացների, հետագայում արդեն ավարտել Երևանի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի բաժինը: Նկարիչ-ակվարելիստն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ, արտերկրում մասնակցել մի շարք հեղինակավոր ցուցադրությունների։ Զրույց նկարիչ-ակվարելիստ Պետո Պողոսյանի հետ:

Back to top button