Բիզնես բանաձև

«Նոր հումքատեսակ». ճկուն կաուչուկ՝ փափուկ խատուտիկի արմատներից․ «Բիզնես բանաձև»

Խատուտիկի արմատներում առկա է բնական կաուչուկ: Cole Haan ընկերությունն այդ հումքից պատրաստում է մարզակոշիկներ: Կոճղարմատավոր բույսը քմահաճ չէ, աճում է արագ, դրա մշակման համար անտառ հատելու կարիք չկա:

Rolls-Royce-ը պատրաստվում է էլեկտրաթիռներ արտադրել 2025 թվականին: Ավտոգործարանը մշակել է 600 կՎտ հզորությամբ մարտկոց, որը թռչող սարքին թույլ կտա 150 կիլոմետր հեռավորությամբ մինչև 8 մարդ տեղափոխել:

Վիրտուալ իրականության ակնոցներն ավելացրել են «ապահովագրված» վթարների թիվը: Համակագչային խաղերի սիրահարները սկսել են հաճախ դիմել ապահովագրական ընկերություններին՝ կոտրած կահույքի և ջարդված էկրանների պատճառով:

«Սև ոսկու» արժեքի հերթական ռեկորդից հետո տնտեսագետները ներկայացնում են իրավիճակի հետագա հավանական սցենարներ: Ոմանք պնդում են, որ բազմամյա առավելագույնի հասած նավթի գները մոլորակի տնտեսությանը կարող են կրկնակի հարված հասցնել:

Back to top button