Երաժշտական եռանկյունի

Երիտասարդական օպերային ծրագրի հաղթարշավը․ «Երաժշտական եռանկյունի»

«Արդեն հինգ տարի է ինչ գործում է ծրագիրը, և մենք կարող ենք փաստել նրա արդյունավետությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև համաշխարհային օրինակներով»,-ասում է ծրագրի ղեկավար, դաշնակահար և վարչապետ Լևոն Ջավադյանը։

Զրույցի առիթը տվեց ծրագրի շրջանավարտ Նավասարդ Հակոբյանի շլացուցիչ հաղթանակը ԱՄՆ հեղինակավոր մրցանակաբաշխությունում, բայց ծրագիրը լիարժեք ներկայացնելու համար անդրադարձանք առավել նշանային անուններին և իրադարձություններին։

«Ծրագրի նախաձեռնողը աշխարհահռչակ Գեղամ Գրիգորյանն է, հենց նա հրավիրեց ինձ հինգ տարի առաջ և առաջարկեց սկսել այն։ Նպատակը՝ ապահովել լուրջ կրթական ընթացք երիտասարդ օպերային երգիչների համար։ Մեր շրջանավարտները այսօր համալրում են ոչ միայն մեր օպերային թատրոնի մեներգիչների կազմը, այլ մասնակցելով ամենահեղինակավոր միջազգային մրցույթներին նվաճում գլխավոր մրցանակները և ստանում պատվաբեր հրավերներ աշխարհի տարբեր թատրոններից։

«Աշխատում ենք վարդապետների շատ փոքր կազմով, բայց ինչպես տեսնում եք՝ շատ արդյունավետ»,-ասում է Լևոն Ջավադյանը։ Զրույցի ընթացքում նաև անդրադառնում ենք պետության աջակցության, համատեղ ծրագրերի և կազմակերպչական խնդիրների շուրջ։

Հաղորդման ընթացքում հնչում են ծրագրի շրջանավարտների կատարումները՝ Նավասարդ Հակոբյանի, Սիրանույշ Գասպարյանի, Տիգրան Օհանյանի, Սարգիս Բաժբեուկ- Մելիքյանի, Սոֆյա Թումանյանի, Մարիաննա Մարտիրոսյանի և այլոց։

Back to top button