Հաջողության նոտա

Ժամանակը խնդիրներից փախչելու միջոց է. Սևան Իրիցյան․ «Հաջողության նոտա»

Պետք է գիտակցել, որ Հայաստանում դժվար ու համառությամբ է ստեղծվում նոր բժշկությունը, ստեղծագործ աշխատանքը քիչ է՝ ասում է Արաբկիր բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար, ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը։

Թեպետ Սևանը Ռազմաբժշկական ֆակուլտետում էր սովորում, բայց ընտրեց ալերգոլոգ-իմունոլոգի մասնագիտությունը: Նա կարծում է, որ այդ ոլորտում դեռ շատ բացեր կան, և հնարավոր է նոր բացահայտումներ անել:

Ալերգիաների առաջացման հիմնական վարկածներից է այն, որ ժամանակակից աշխարհում կտրվում ենք բնությունից, մեր օրգանիզմը մոռանում է ինչպես արձագանքել բնության տարրական ազդակներին։ Այս ամենն «այլասերվում» ու վերածվում է ալերգիայի։

Աշխատանքից դուրս զբաղվում է լեռնագնացությամբ: Գտնում է, որ լեռնագնացության դժվարությունները հաղթահարելիս կարողանում ես մենակ մնալ, ինքդ քեզ հետ զրուցել, և դա կարծես յուրատեսակ մեդիտացիա լինի: Բնությունն ու հայրենիքը սիրելու համար նախ պետք է գնալ ու տեսնել, կապ հաստատել բնության հետ: Կարևոր է, որ անկեղծ լինես ինքդ քեզ հետ. որքան էլ ոգեշնչող գրքեր, պատմություններ կարդաս, կամ ֆիլմեր դիտես, միևնույն է՝ հաջողության հասնելու համար կարճ ճանապարհը համառ ու քրտնաջան աշխատանքն է։

Back to top button