Հայագիտակ

Պալատներից մինչև բանակներ՝ հայ բժիշկների փառահեղ ուղին․ «Հայագիտակ»

Հայ մարդը միշտ է իմացել ուսման հարգը և իր զավակներին ձգտել է տալ ժամանակի լավագույն կրթությունը։ Շատ հարգված է եղել հատկապես բժշկությունը։ Եվ հայ մարդիկ հաջողել են այս գործում։

Բայց բժիշկը միայն ճերմակ խալաթով, վիրահատություն կատարող մարդը չէ։ Բազմաթիվ բժիշկներ նաև ակտիվ քաղաքական, հասարակական, ռազմական գործիչներ են եղել։

Հայկական Բախտիշու տոհմը, օրինակ, 200 տարի ծաղկեցրել է արաբական բժշկությունը, շատ հայեր եղել են սուլթանների ու շահերի պալատական բժիշկներ, տարբեր երկրներում առողջապահության նախարարներ կամ պառլամենտի անդամներ։

Նրանց մասին է հոգեբույժ Հարություն Մինասյանի «Հայազգի բժիշկ-գործիչներ» աշխատությունը, որում ներկայացված են 430 հայորդի։

Back to top button