Երաժշտական եռանկյունի

Ղազարոս Սարյանը՝ որպես կրթության կազմակերպիչ և մշակույթի գործիչ․ «Երաժշտական եռանկյունի»

Մեր զրույցը երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի հետ մեծանուն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի մասին է:

Արմեն Բուդաղյանը ոչ միայն որպես երաժշտագետ, այլ նաև որպես իրադարձությունների ականատես և մասնակից, կիսվում է անգին հիշողություններով և վերլուծում տասնամյակների իր դիտարկումները՝ տալով հստակ գնահատականներ:

Նրա բնութագրմամբ՝ Ղազարոս Սարյանը որակյալ կրթության ջատագով էր, հոգատար էր ուսանողների նկատմամբ, ուշադիր հետևում էր երաժշտական ավանդույթներին և նորամուծություններին։

«Անհավանական համեստ մարդ էր»,- ասում է երաժշտագետը։ Երբեք իր անձը առաջ չէր մղում և կարողանում էր իր շուրջ համախմբել լավագույն մասնագետներին. նրա ղեկավարած տարիներին կոնսերվատորիայի դասախոսական անձնակազմը կարելի է որակել «ոսկե դար» որակել։

Նա ոչ միայն համախմբում էր Հայաստանում եղած լավագույններին, այլև հրավիրում անվանի մասնագետների դրսից, նրա ջանքերի շնորհիվ Երևանի կոնսերվատորիայում գործում էր 26 ամբիոն, բացվեցին օպերային ստուդիան և բազմաթիվ մասնագիտական դասարաններ։

Back to top button