Մասնագիտություն

Երկիր մոլորակի արտացոլումը հարթության վրա. քարտեզագիտություն․ «Մասնագիտություն»

Երկիր մոլորակի ամփոփ արտացոլումը հարթության վրա մարդկային քաղաքակրթության պատմության անբաժանելի մասն է, ինչպես նաև անչափ հետաքրքիր գիտություն, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, ճանաչելու և բացահայտելու մեր մոլորակը։ Քարտեզներ կազմելը, ստեղծելը, խմբագրելը երկարատև ստեղծագործական աշխատանք է պահանջում։

Ըստ բովանդակության՝ քարտեզները լինում են աշխարհագրական, թեմատիկ՝ նվիրված առանձին թեմաների, գիտության ճյուղերի. կան նաև ռազմական հատուկ քարտեզներ: Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս: Հասկանալի է, որ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել։

Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ, ցույց է տալիս տվալ քարտեզի մասշտաբը: Եվ քանի որ քարտեզի վրա հնարավոր չէ ամեն ինչ տեղավորել, պայմանական նշանները քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին են: Հայ քարտեզագրությունն անցել է զարգացման երկարատև ուղի։

Հայաստանի տարածքում պահպանվել են հազարամյակներ առաջ պատրաստված որմնանկարային քարտեզագրության պատկերներ։ Հայաստանը նաև ժամանակակից երկրներից միակն է, որը պատկերված է մեզ հասած աշխարհի հնագույն քարտեզի՝ Բաբելոնյան կավե սալիկի վրա: Զրույց Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Պարույր Էֆենդյանի հետ:

Back to top button