Հայկական հարց

Քեմալի հրամանով փրկված հայ որբերին պարտադրում էին լքել իրենց հայրենիքը․ «Հայկական հարց»

Մկրտիչ Խալասյանի ջանքերով 1919 թ․-ին հիմնվում են մի շարք հայկական որբանոցներ։ Դրանցում ապաստանում են 2000-ից ավել որբեր։

Խալասյանն ու Հայ ազգային խնամատարության նրա գործընկերները որբահավաք աշխատանքներ էին իրականացնում տարբեր շրջաններում։

Ժամանակակիցները վկայում էին, որ որբահավաքի ընթացում չէր հայացվում որևէ թուրք երեխա։ Ազգային խնամատարությունը հայ համայնքին վերադարձված երեխաներին տեղավորում էր հայկական որբանոցներում։

Թվում էր, թե նրանց կյանքը կկարգավորվի, բայց իշխանության եկած քեմալականները շարունակում են երիտթուրքերի հակահայ քաղաքականությունը։ Աթաթուրքի հրամանով հայ որբերին պարտադրում են լքել Օսմանյան Թուրքիայի տարածքը։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը։ «Մեկ ոսկի՝ մեկ հայ»՝ մաս 11-րդ։

Back to top button