Հաջողության նոտա

Մեր ամբողջ կյանքը ֆիզիկա է. միջուկային ֆիզիկոս Սուսաննա Գագինյան․ «Հաջողության նոտա»

Սուսաննան ֆիզիկան դպրոցական տարիներից է սիրել՝ շնորհիվ Գյուլագարակի դպրոցի ուսուցչուհու: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտը սկսել է աշխատել դեռ ուսանողական տարիներին:

Այսօր նա հարազատ բուհի միջուկային ֆիզիկայի ամբիոնի գիտաշխատող է, նաև դասախոս: Երիտասարդ գիտնականը 2012 թ․-ից սկսած երկու տարին մեկ կազմակերում է միջազգային գիտաժողովներ և դպրոցներ, որոնց մասնակցում են 100-ից ավելի գիտնականներ տարբեր երկրներից:

Վերջերս նաև իր գործընկերների հետ Սուսաննան հիմնել է «Ֆիզիկայի շրջանավարտների և ընկերների միություն» ասոցիացիան:

Back to top button