Կյանքին ասել այո՛

Տղաներից շատերը, անգամ թեթև վիրավորները, զոհվեցին արնաքամ լինելով. Նորայր Ավագյան. «Կյանքին ասել այո՛»

Նորայր Ավագյանը 37 տարեկան է, ծնվել է Աբովյան քաղաքում։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական՝ կռվելով նախ Մատաղիսում, ապա՝ Շուշիում, որտեղ էլ  նոյեմբերի 6-ին ծանր վիրավորվել է։ «Բախտս բերեց այնքանով, որ արյունահոսող վերք չունեի, հակառակ դեպքում՝ մյուս տղաների նման, ես էլ  չէի փրկվի։ Տղաներից շատերը, անգամ թեթև վիրավորները  զոհվեցին հենց արնաքամ լինելով, որովհետև բուժօգնություն չէր հասնում, թշնամու դիպուկահարները թիրախավորում էին»,-պատմում է Նորայրը։

Ողնուղեղային վնասվածքով նա  վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Ամուսնացած չէ, ունի քույր։ Մինչ 44-օրյա պատերազմը Նորայրը կահույքագործ էր, ասում է՝ սիրում եմ փայտը, հոգի ունեցող նյութ է։  Կահույք պատրաստելն արդեն ֆիզիկապես դժվար է,  բայց փայտի հետ աշխատանքը, միևնույնն է, չի թողնի՝ փոքրիկ քանդակներ կպատրաստի։

Ցուցադրել ավելի
Back to top button