Հայկական հարց

Պոլսո պատրիարքի ջանքերով հազարավոր որբուկներ են փրկվում․ «Հայկական հարց»

Կ․Պոլսի հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի ջանքերով մահմեդական միջավայրից հայ համայնքին են վերադարձվում հազարավոր որբ մանուկներ։ Նրանց խնամակալության գործով էր զբաղվում Հայ որբախնամը։

Որբափրկիչ աշխատանքները կանոնակարգելու նպատակով պատրիարքի նախաձեռնությամբ որոշվում է այդ կառույցը միավորել Հայ տարագրելոց հանձնաժողովի հետ, և 1919 թվականի փետրվարի 28-ին հիմնվում է Հայ ազգային խնամատարությունը։

Զավեն արքեպիսկոպոս Տեր֊Եղիայան

Ապրիլին վերջինիս կազմում ստեղծվում է Որբահավաք մարմին։ Այն ղեկավարում էր Առաքել Չաքրյանը՝ համագործակցելով մասնավորապես Զավեն պատրիարքի հետ։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը։ «Մեկ ոսկի՝ մեկ հայ»՝ մաս 10-րդ։

Back to top button