Երաժշտական եռանկյունի

Ղազարոս Սարյան․ 100-ամյակից հետո․ «Երաժշտական եռանկյունի»

Ղազարոս Սարյանը խոշոր գործիչ է, որն իր խոսքն է ասել հայրենական մշակույթի և կրթության մեջ, բայց մեր զրույցը նրա դուստրերի՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի և թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանի հետ դուրս եկավ վերը նշված հանգամանքների սահմաններից։

Զարմանալի ստեղծագործական և կյանքի ուղի՝ 20-ականների Երևան, ընկերական միջավայր․ Հայաստանի ողջ ստեղծագործական ներուժի ներկայացուցիչները մշտապես հյուրընկալվում էին Սարյանի տանը։ Ապա երկրորդ համաշխարհային պատերազմ, որի ընթացքում նույնիսկ Ղազարոսը զբաղվում է երաժշտությամբ, ստեղծում համույթներ, վիրավորվում և վերադառնում ֆրոնտ։

Պատերազմի ավարտից հետո շարունակում է ուսումը Մոսկվայում և, վերադառնալով Հայաստան, ստանձնում ղեկավար պաշտոններ, որոնցից մեկը կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնն էր և իր 26–ամյա ծառայությունը կրթությանը։

Ինչպիսի՞ն էր նա ընտանիքում, ի՞նչ բնավորություն ուներ, ինչպե՞ս էր վերաբերվում ուսանողներին, գործընկերներին։ Նա բացառիկ համեստության տեր մարդ էր, իսկական հայ մտավորական՝ ասում ենբ դուստրերը։

Ղազարոս Սարյանը կոմպոզիտորական «հայկական հնգյակի» անդամ է, որը իր ստեղծագործությամբ հարստացրեց հայ դասական երաժշտությունը։

Ինչպե՞ս մենք նշեցինք նրա 100-ամյակը, ինչպե՞ս ենք վարվում նրա ժառանգության հետ, ինչպե՞ս ենք հանրահռչակում նրա երաժշտությունը։

Back to top button