Հայագիտակ

Կին-գիտնականի գաղտնիքը․ «Հայագիտակ»

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանը 80 տարեկան է։ Երբեք չես ասի։ Կենսախինդ, եռանդով, ապագայի ծրագրերով լի կին է։ Ո՞րն է նրա գաղտնիքը:

Ինչպե՞ս նա կարողացավ դառնալ գիտնական, բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների, գրքերի հեղինակ։ Երկիրը բարձր է գնահատել նրա վաստակը` պարգևատրելով կոչումներով և մեդալներով, բայց ամենաթանկն ու կարևորը նրա համար այն սերն ու խորը հարգանքն է, որ տածում են նրա նկատմամբ թե’ նախկին, թե’ ներկա սաներն ու գործընկերները։ Աելիտա Դոլուխանյանին առաջիկայում ևս շատ մեծ գործեր են սպասում։

Back to top button