15 րոպեն քիչ է

Բրյուսելի պատվավոր քաղաքացի հայ ջութակահարը․ «15 րոպեն քիչ է»

Նրան 1989 թվականին Բելգիայում կայացած համերգային շրջագայության ժամանակ, Բրյուսելի քաղաքապետարանի և սենատի որոշմամբ շնորհվում է Բրյուսելի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ համերգներից ստացված ողջ եկամուտը նա փոխանցում է Սպիտակի երկրաշարժից տուժածներին։

«Ավելին ասեմ, այսքանով չի սահմանափակվում նրա կապը Բելգիայի հետ, նա 1993 թվականին Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայից ստանում է հրավեր և տեղափոխվում Բելգիա, ուր բնակվում և ստեղծագործում է»,- ասում է մաեստրո Մարտին Վարդազարյանն ու չի բացում չակերտները։

«Իսկ ես գիտեմ, որ նա 1975 թվականին ավարտում է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Կորգանի դասարանը»,- սա ավելի քան լուրջ է, ասում է Ռուբեն Մաթևոսյանն ու ավելացնում, որ պրոֆեսոր Կորգանի դասարանում պատահական մարդիկ չէին հայտնվում, ուրեմն շատ արժանավորն է։

«15 րոպեն քիչ է», բայց այդ ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել Բրյուսելի և Լյեժի Թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսոր, միևնույն ժամանակ Մոնակոյի և Նիցցայի Ազգային կոնսերվատորիաներում հրավիրված պրոֆեսոր, ջութակահար Կարեն Հարությունյանի մասին։

Back to top button